Ինչ իրավիճակ է այս պահին Կուտականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր գյուղում ամեն ինչ նորմալ է, կրակոցներ չեն լսվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը՝ հավելելով, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով:

Նշենք, որ այսօր հայտնել էինք, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս