Ազատություն կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ընթացքում խոսեց Հայաստանում տիրող տնտեսական վիճակի մասին՝ նշելով, որ եթե մինչ այդ վարչախումբը սխալ քաղաքականություն էր վարում, վերջերս դա ստացել է սուր արտահայտված մառազմատիկ բնույթ:Բագրատյանը խոսեց ատոմակայանի խնդրի մասին՝ կոչ անելով հրապարակում հավաքվածներին համերաշխություն հայտնել ատոմակայանի աշխատակիցներին:”Ատոմակայան բացելը պակաս բարդ հարց չի եղել, քան Ղարաբաղն ազատագրելը: Հիմա մի քանի կոպեկ աշխատավարձի համար ատոմակայան են փակում, էդ ո՞ւմ են ուզում հաճոյանալ: Էդ ատոմակայանի ինքնարժեքն ավելի բարձր չէ, քան ֆրանսիական ցանկացած ատոմակայանինը, էդ ինչպե՞ս է, որ էնտեղի աշխատողը 5000 եվրո է ստանում:Ատոմակայանը պետք է աշխատի ու պետք է աշխատի մինչեւ այն ժամանակ, մինչ եւ նորը չկառուցվի”,- շեշտեց նախկին վարչապետը:Հրանտ Բագրատյանը նշեց, որ բոլոր ոլորտներում է այս խայտառակ վիճակը. “Ուր մտնում ես, սուտ է, սուտ` բարձրացված պետական աստիճանի եւ թե ինչ կանի Տիգրան Սարգսյանը՝ պարզ է”: