Պուտինն ուղերձով կդիմի Դաշնային ժողովին տարեսկզբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով կդիմի Դաշնային ժողովին 2023 թվականի սկզբին, քանի որ «անհրաժեշտ է ժամանակ, իրավիճակի և պլանների լրացուցիչ վերլուծություն»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահը:

«Ուղերձի բուն իմաստը հենց այն է, ինչն այս կամ այն ​​կերպ արտացոլվել է իմ ելույթներում: Այդ իսկ պատճառով, եթե անկեղծ լինեմ, ինձ և աշխատակազմի համար դժվար էր, առանց կրկնելու, դա ևս մեկ անգամ ձևավորել պաշտոնական ուղերձի մեջ»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ առանցքային հարցերի մասին արդեն խոսել է տարբեր ձևաչափերով։




Լրահոս