Հնարավոր է աշխատավայրում անսպասելի բաներ տեղի ունենան. ինչ տարի է սպասվում Ալեն Սիմոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանան մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով: Եւ այսպես.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Կապիկի տարում ծնված Ալեն Սիմոնյանի համար 2023-ը կարող է լինել հաջողակ և կայուն: Բայց դրա համար պետք է մի քիչ պայքարել։ Հնարավոր է աշխատավայրում անսպասելի բաներ տեղի ունենան, բայց պետք է գիտակցել դրանց պատճառները, մաքրել սեփական թիմը ինքնահաստատման կարիք ունեցողներից եւ շրջապատեվել այնպիսի մարդկանցով, ովքեր իրապես Ձեզ հավատարիմ են, այլ ոչ թե ձեր կողքին են՝ իրենց կարիերայի առաջընթացի ապահովման համար:

Իհարկե, սեփական թիմում ձեր ոտքի տակը փորողների պակաս չկա, բայց պետք է հումորվ վերաբերվել գործադրվող ջանքերին՝ իհարկե դասեր քաղելով ամեն փորձությունից: Չպետք է վեր-վեր թռնել ունեցած հաջողություններից, այլ դրանք ծառայեցնել ի բարօրություն բոլորի: Աստղերը հուշում են ընտանեկան հարաբերություններում լինել ընդգծված ազիվ եւ փխրուն հարաբերությունները չբարդացնել: Հիշեք՝ ընտանիքն ամենակարեւոր ձեռքբերումն է կյանքում:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս