«Բարսելոնան» չի բողոքարկի Լա լիգայում Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը։ Ակումբը համաձայնել է Սպորտային ադմինիստրատիվ դատարանի վճռի հետ։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվողը «Օսասունայի» դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել, ինչի արդյունքում 3 խաղով որակազրկվել էր։ Բողոքարկման մերժումից հետո ակումբը դիմել էր Մադրիդի կենտրոնական դատարան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ TAD-ը ուժի մեջ էր թողել ֆուտբոլիստի 3-խաղյա որակազրկումը, բայց «Բարսելոնան» կարող էր վիճարկել այն։
Այս կերպ, Լևանդովսկին կմնա որակազրկված ու բաց կթողնի Լա լիգայի «Ատլետիկոյի» (հունվարի 8), «Խետաֆեի» (հունվարի 22) և «Ժիրոնայի» (հունվարի 29) դեմ խաղերը։
Մյուս մրցաշարերի վրա որակազրկումը չի տարածվի։