ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում պատրաստվում է միջնորդագիր ներկայացնել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասով: ArmLur.am-ն այս առիթով մեկնաբանություն է խնդրել ընդդիմադիր պատգամավորից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն Ազգային ժողովով՝ դատախազի միջնորդության հիման վրա: Ընդ որում՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան