Վերջին օրերին ԱՄՆ-ի Եւ Եվրոպայի կողմից ավելացել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու մասին հայտարարությունները։ Մի քանի օր շարունակ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հայտարարություններ են հնչում, թե ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը։
Նեդ Փրայսը իր հայտարարություններից մեկում նշել էր, թե պետք է ելք գտնել ստեղծված փակուղուց ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Նեդ Փրայսի խոսքերով, առաջընթացի կարելի է հասնել բանակցությունների միջոցով։
Այսօր էլ ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելն է հայտարարել, թե ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության բանակցություններին։
ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, որը հանգեցրել է ռուսական խաղաղապահների տեղակայմանը։ Հետևաբար, հավելյալ ոչինչ չենք կարող ասել, թե «Ռուսաստանը խաղաղության աջակցո՞ղ է, թե՞ խաթարող: Բայց հակամարտությունը խիստ կարևոր է Բլինքենի համար և նա շարունակում է լրջորեն ներգրավված մնալ»,- ասել է նա
Իսկ ահա ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Նրանք այսօր կքննարկեն զեկույց ընդունելու հարցը։
Մանրամասները ՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան