Ռուաստանի նման արձագանքը սպասելի էր, հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները սա հաշվարկել էին և գիտեին՝ ի՞նչ են անում: ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ վերջին կոշտ հայտարարությանը՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայման վերաբերյալ.
«Գլոբալ մրցակցություն է տեղի ունենում ՌԴ-ի ու Արևմուտքի միջև, սա այդ մրցակցության դրսևորումներից մեկն էր: Ստացվում է՝ Հայաստանը լրացուցիր հնարավորություն է ցանկացել ձևավորել՝ կապված ԵՄ ներկայացուցիչների Հայաստան գալու հետ, սա Հայաստանի կողմից դիտարկվում է որպես Ադրբեջանին զսպելու լրացուցիչ մեխանիզմ, բնական է, որ Ռուսաստանին պետք է նյարդայնացներ դա»,-ասաց Սարգսյանը:
Քրիստինե Մուշեղյան