ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի փնտրտուքների մեջ է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, միեւնույն ժամանակ, ընկալելի կլինի հանրության համար:

Թեեւ այս օրերին ՄԻՊ թեկնածուի անուններ շրջանառվում են, բայց տեղեկացանք, որ ՔՊ-ն մինչ օրս էլ թեկնածու չունի:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Հաշվի առնելով, որ 10-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, իշխող խմբակցությունը պետք է մյուս շաբաթ արդեն վերջնական որոշում կայացնի:

Ըստ նույն օրենքի՝ ՄԻՊ ընտրելու համար անհրաժեշտ է 65 ձայն, այսինքն՝ ՔՊ-ն միայնակ կարող է անցկացնել իր թեկնածուին՝անկախ ընդդիմության քվեարկությունից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս