Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկումներ է անցկացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանում հանրային քննարկումներ կանցկացվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Երևանի 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Նշենք, որ հաշվետվության կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանրային քննարկումները տեղի կունենան փետրվարի 9-ից մինչև փետրվարի 24-ը:




Լրահոս