ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձում են աջ ձեռքով ձախ ականջը քորել. ինչ որոշում կկայացնի Հակակոռուպցիոն դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է 2022 թվականին սեպտեմբերի 14-ին Երեւան քաղաքի դատարան մուտքագրվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին նկատմամբ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը:

Վերջինիս ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել ներկայումս ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի հիման վրա, թե Ռուբեն Վարդազարյանը, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Այս գործը ներկայումս գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում եւ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները դիմել էին նրա նկատմմաբ քրեական հետապնդումը դադարեցվի:

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ կատարվեց դատարանում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս