ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թմրամիջոց՝ ավտոտնակից ու տնից. Ալափարս համայնքի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, խուզարկել են Ալափարս համայնքի 55-ամյա մի բնակչի տունն ու օժանդակ շինությունները:

Ավտոտնակից հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու տոպրակ, 4 թղթե փաթեթ՝ լցված ընդհանուր մոտ 220 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, 1,5 կգ կանեփանման բույսի թփեր: Տնից իրավապահները հայտնաբերել են ապակե տարայում լցված մոտ 440 գրամ և թղթե 4 փաթեթով մոտ 34 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:

55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս