«Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենին փորձել է կյանքից զրկել նրա ազգականը. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու են փորձել սպանել «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրեն Ռոբերտ Մելիքյանին: Երեկ իրավապահները ձերբակալել են ենթադրյալ սպանության փորձ կատարող անձին, որը Հովհաննես Գևորգյանն է:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան իրավապահները գտել են Արարատի մարզի Տափերական համայնքի Տարոնի փ․ 14 հասցեում, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հ.Գևորգյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տիպի ատրճանակ, 1.2 գ. դեղնականանչավուն զանգված, 1 հատ 23 սմ. շեղբի երկարությամբ դանակ և 14 հատ 9 մմ տ/չ փամփուշտ:

Վերջինս ատրճանակների ձեռքբերման աղբյուրը իրավապահներին չի հայտնել, միայն նշել է որ «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի հետ ազգականներ են, ունեցել են գումարային հարցեր:

Հիշեցնենք,որ փետրվարի 10-ին, կրակոցնր են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։

Քնար Մանուկյան




Լրահոս