Թուրքիայում 61 փաստաբան պահանջում է քրգործ հարուցել Էրդողանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում մի խումբ իրավաբաններ հայտարարել են, որ ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատվություն են կրում կառավարության մի շարք անդամներ, նահանգապետները ու քաղաքապետները, կառուցապատողները և կապի օպերատորները։ Պաշտոնատար անձանց շարքում հիշատակված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի անունը, փոխանցում է Ermenihaber-ը։

61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը վերոնշյալ անձանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: Հաղորդման մեջ պահանջվում է դատական գործընթաց սկսել նրանց դեմ՝ առաջ քաշելով մեղադրանքներ 11 տարբեր հոդվածներով:

Փաստաբանների կողմից պաշտոնյաներին վերագրվող հանցագործություններն են «հավանական դիտավորությամբ առաջացնել մեկից ավելի անձանց սպանություն և վիրավորում», «դիտավորյալ անփութություն», «վերահսկիչ պարտականությունների անտեսում», «ծառայողական պարտականությունների չարաշահում», «սպառնալիք», «վիրավորանք», «կապի արգելափակում», «աջակցության կամ ծանուցման պարտավորություն չկատարելը», «մրցույթի արդյունքների կեղծում», «կոռուպցիա», «հանցագործության ապացույցներ ոչնչացնելը, թաքցնելը կամ փոխելը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով հասել է 42 հազարի:




Լրահոս