ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի և Ռուսաստանի մարդկային կորուստները պատերազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվոր և սպա։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներ են, «Վագներ»-ի կամավորներ և վարձկաններ, այդ թվում՝ բանտարկյալներ։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի համատեղ հետաքննության մեջ։ Հետաքննությունը հրապարակվել է փետրվարի 2-ին:

Բաց աղբյուրներից լրագրողները տեղեկացել են 924 մոբիլիզացված ռուսաստանցիների մահվան մասին։ Այս թիվը ներառում է հունվարի 1-ին Մակեևկայի հրթիռակոծության ժամանակ զոհվածներին։

Պատերազմի առաջին փուլում ամենամեծ կորուստները կրել են օդադեսանտային ուժերը, ծովային հետևակայինները, Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) հատուկ ջոկատները, ինչպես նաև Ռուսաստանի գվարդիայի հատուկ ջոկատները՝ պրոֆեսիոնալ և լավ պատրաստված կազմավորումները, որոնք համալրված են հիմնականում պայմանագրային զինծառայողներով:

Նաեւ Ուկրայինայի կողմից է տվյալներ հրապարակվել ռուսական բանակի կորուստների մասով: Ըստ այդ տվյալների, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 19-ը ռուսական բանակի զոհերի թիվը մոտ 142 860 է, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նշվում է նաև, որ ոչնչացվել է 3310 տանկ, 6545 զրահապատ մարտական ​​մեքենա, 2327 հրետանային համակարգ, 298 ինքնաթիռ, 287 ուղղաթիռ, 873 թևավոր հրթիռ, 224 միավոր հատուկ տեխնիկա և այլ սպառազինություն:

Իսկ ինչ իրավիճակ է Ուկրաինայում: Ռուսական կողմից տվյալներ են հրապարակվել, որ իսրայելական հետախուզության տվյալներով, Ուկրաինայի զինված ուժերն ունեն ավելի քան 400 հազար զոհ, որոնց շարքերում կան 5 հազար վարձկաններ: Ուկրաինան հերքել է այդ տվյալները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս