Որ ախտանշաններն են հուշում արյան մեջ շաքարի մակարդակի նվազման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արյան մեջ շաքարի չափազանց ցածր մակարդակի մասին են հուշում դողը, սառը քրտինքն ու գլխապտույտները, գրում է ETNT պարբերականը՝ վկայակոչելով բժիշկ Ջագդիշ Հուբչանդանիին։

Մասնագետի խոսքով՝ օրվա ընթացքում շաքարի մակարդակը տատանվում է։ Եթե որոշակի մթերքի գործածությունը նպաստում է դրա մակարդակի բարձրացմանը, ապա ալկոհոլի չարաշահումը, ինտենսիվ մարզումներն ու քաղցը հանգեցնում են շաքարի մակարդակի անկման։ Ընդ որում՝ շաքարային դիաբետի դեպքում նման անկումը կարող է մահացու լինել։

Արյան մեջ չափազանց ցածր մակարդակը կոչվում է հիպոգլիկեմիա, իսկ արտահայտվում է այն դողով, առատ քրտնարտադրությամբ, մաշկի գրգռվածությամբ ու մի շարք այլ ախտանշաններով։ Եթե օրգանիզմը հյուծված է, ապա այս ամենին կարող են գումարվել նաև տեսողության ու խոսքի հետ կապված խնդիրները։




Լրահոս