ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ում քննարկե՞լ են Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը. մեկնաբանում են պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է: Երեկ կալանավորվեց փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, որը Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում եղել է նրա տեղակալը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

ArnLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին, որպեսզի նա ներկայանա նախաքննական մարմին եւ որպես վկա հարցաքննվիի:

Ավելին, Հակակոռուպցիոն կոմիտեում այնպիսի փաստեր կան Արսեն Թորոսյանի դեմ, որ դիմում կներկայացվի Գլխավոր դատախազին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու եւ անձեռմխելիությունից զրկելու համար։
ArmLur.am-ը ՔՊ խմբակցության պատգամավորներից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են ՔՊ-ում:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս