Դանակահարություն «Աղավնաձորի շուկա»-ի տարածքում. տղամարդու են տեղափոխել հիվնդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին «Եղեգնաձոր» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թևի և թիկունքի շրջանում ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Վարդան Վարդանյանը:

Հիվանդանոցի ահազանգով ոստիկանները շտապել են դեպքի վայր ու պարզել, որ «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքի դիմացի հատվածում վիճաբանության ժամանակ Վ.Վարդանյանին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել ոմն Գեղամը:

Հանգամանքները պարզվում են:

Քնար Մանուկյան 




Լրահոս