Նիկոլ Փաշինյանի քավոր, ՔՊ-ական Վահե Ղալումյանի քեռու տղան ցանկանում է ԲԴԽ անդամ դառնալ. թեժ պայքար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում ԲԴԽ դատավոր դառնալու համար «կռիվ կինո» է սպասվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ԲԴԽ դատավոր դառնալու համար Սնանկության դատարանից իր թեկնածությունն է առաջադրել ոչ ավել ոչ պակաս Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը պատահական մարդ չէ:

Մասնավորապես նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է: Ասել է թե՝ ՔՊ-ն ամեն ինչ անում է ԲԴԽ-ում տեղավորելու իր մտերիմներին: Նշենք, որ Վահե Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է:

Քիչ անց կներկայացնենք, թե ով է Վերաքննիչ դատարանի դատավորներից ցանկանում գնալ ԲԴԽ:

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ովքեր կգնան ԲԴԽ դատավոր աշխատելու:

 

Քնար Մանուկյան 




Լրահոս