ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Հայաստանում՝ Վեդիում

 

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի հայաստանյան գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Խոսրովի արգելոցում տեսախցիկի առաջ հայտնված լուսանից:

«Տեսեք, թե ինչպես է նրբագեղ լուսանը կեցվածք ընդունում «WWF-Հայաստան»-ի տեսախցիկի առջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Վերջնահաշվարկ կատարելիս չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարները արդյոք ենթակա՞ են հարկման եկամտային հարկով: 

Կարեն Հակոբյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտ է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները)` բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նվազեցվող եկամուտ է համարվում ՀՀ օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարը` բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված բոլոր տեսակի կենսաթոշակների (այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարված կենսաթոշակները)` բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարված կենսաթոշակների:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ պետական պատվերի շրջանակներում ձեռք բերելու համար:

Մուրադ Դանիելյան (67 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնենք, որ անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով՝

– անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),

– համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,

-հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,

– լսողական սարք ստանալու համար` նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,

-աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն  անվճար, իսկ  3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն: Հաշմանդամին սայլակը տրամադրվում է  3 տարի ժամկետով:

 




Լրահոս