Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Ժամհարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2017 թվականի օգոստոսի 25-ի թիվ 52-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չի կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Քնար Մանուկյան




Լրահոս