ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական «Deutsche Welle» հրատարակության հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և տարածքում ԵՄ առաքելության աշխատանքին:
Ռիտերը նշել է, որ թեև շատ հայեր գոհ են առաքելության տեղակայումից, դիտորդներին թույլ չի տրվում մտնել Ադրբեջանի տարածք, ուստի նրանք չեն կարող դիտարկել, օրինակ, հաջորդ հարձակմանը նախապատրաստվող զորքերի տեղաշարժը:
Կայքի հոդվածում ասվում է, որ 2020 թվականի հայ-ադրբեջանական հրադադարը փխրուն է, և Հայաստանի խաղաղ բնակիչները վախենում են նոր էսկալացիայից:
«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողած է»,- ասել է Ռիթերը։