Մարտի 31-ին, ժամը 20։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 4-5 մետր սահելով հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 3 մետր կողասահել դեպի ձորակը:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատված: