Հայկական շոուբիզնեսի ամենախորհրդավոր ձայներից մեկը՝ Միստր Իքսը (Արթուր Հակոբյան), ով մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, արդեն տեւական ժամանակ է, ինչ ստեղծագործական գործունեություն չի ծավալում:
Այսպիսով ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել երգչի Ինստագրամում: Պարզվում է՝ երգիչը, չնայած պասիվ ստեղծագործական կյանքին, բավականին ակտիվ է իր սոցցանցի էջում: Նա պարբերաբար իր հետեւորդների հետ կիսվում է իր եւ դստեր՝ Իզաբելի լուսանկարներով:
Ի դեպ, նշենք, որ Արթուր Հակոբյանը` նույն ինքը Միստր X-ը, 2000 թվականից մոտ ութ տարի հանդես է եկել խորհրդավոր դիմակով, որը երգչի համար եղել է համար մեկ այցեքարտը դեպի հանդիսատեսն ու հայկական շոուբիզնես:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգիչ Արթուր Հակոբյանի (Միստր X) եւ երգահան, հաղորդավար Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը, ու ծնողները տվել են Իզաբել անունը՝ ի պատիվ Արթուրի մայրիկի:
Լիդա Եղիազարյան