«Բարսելոնան» լրջորեն ցանկանում է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, որի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Իսպանական ակումբն աշխատում է խոշոր հովանավորների հետ գործարքների վրա, որոնք կօգնեն ֆինանսավորել Մեսսիի վերադարձը։ Հակառակ դեպքում «Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, գործնականում չի կարողանա ապահովել նման անցում։ Նշվում է որ և՛ Մեսսին, և՛ «Բարսելոնան» լավատես են այս գործարքի իրականացման հարցում։