Ադրբեջանում զինված խումբ է ձերբակալվել՝ երկրում ապստամբություն ծրագրելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իրավապահ մարմինները հինգշաբթի հայտնել են հանրապետության վեց քաղաքացիների ձերբակալության մասին, ովքեր ծրագրել են երկրում զինված անկարգություններ կազմակերպել՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։

«Հաստատվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը համագործակցության են ներգրավել Տերտերի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին և հրահանգել ստեղծել զինված «դիմադրության խումբ»՝ ապստամբություն կազմակերպելու համար։ Նրանք ծրագրել են անկարգություններ Ադրբեջանի տարածքում, զավթել իշխանությունը, բռնի կերպով փոխել երկրի սահմանադրական կարգը և շարիաթի օրենքներով կառավարվող կրոնական պետության ստեղծել»,- ասվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի, Պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ Ջումշուդովն իր հերթին ներգրավել է իր մի քանի ծանոթների՝ համագործակցելու։

«Ձերբակալվածները, ներկայանալով որպես կրոնական կազմակերպության հավատացյալ անդամներ, սոցիալական ցանցերում և մարդաշատ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի և կրոնական արմատականության, կատարել են դրսից ստացված հանձնարարություններ՝ խարխլելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»,- ասվում է զեկույցում։

Բացի այդ, ըստ իրավապահ մարմինների, խմբի անդամները կազմակերպել են Իրանից «դիտավորյալ տեղափոխված» թմրամիջոցների վաճառք և դրանց վաճառքից ստացված մեծ գումարներ օգտագործել Ադրբեջանում արմատականություն քարոզելու և այլ դիվերսիոն գործողություններ ֆինանսավորելու համար։




Լրահոս