ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Արգենտինայի հավաքականի և Բիրմինհեմի «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, որն անպարկեշտ ժեստ էր ցուցադրել ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահի մրցանակը ստանալու ժամանակ, իսկ Արգենտինայում կայացած տոնակատարության ընթացքում ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Կիլիան Մբապեին:
«Նա վատ պահեց իրեն հետխաղյա 11-մետրանոցի ժամանակ, ինչպես նաև մրցանակը ստանալիս: Չեմ հասկանում՝ ինչու էր ծաղրում Մբապեին. դա տգեղ արարք էր, ու դուր չեկավ ինձ»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Լիոնել Մեսսին ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ, իսկ Էմիլիանո Մարտինեսը՝ լավագույն դարպասապահ: