Երևանում երեկ տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։ Այն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մասնակից պետությունների ներկայացուցիչները իրենց երկրի պետական դրոշով ներկայանում էին հանդիսատեսին։
Դահլիճում ներկա գտնվող դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցավ Ադրբեջանի պետական դրոշին, վերցրեց այն և այրեց։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացրեցին դահլիճից։
Նշենք, որ դեպքից հետո Արամ Նիկոլյանին տարել են Շահումյանի ոստիկանական բաժին, որից հետո նրան ազատ են արձակել: Դիզայները հանդես է եկել հայտարարությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում