ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գրին քարտերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած ձգձգումները կանխելու համար Հյուպատոսական գրասենյակը ներկայումս առաջնահերթության կարգով ընթացք է տալիս խաղարկային վիզաների ծրագրով տրամադրվող ներգաղթային վիզաների գործերին՝ եռակի ավելացնելով օրական դիտարկվող գործերի քանակը։

Առավելագույն թվով գործերի ընթացք տալու նպատակով աշխատանքն այս ծավալով կշարունակվի»,- նշված է հաղորդագրությունում։




Լրահոս