Հայկական Ժամանակ. Գագիկ Մինասյանը վիրավորական արտահայտություն է արել Շառլ Ազնավուրի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը գրում է, որ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, Աժ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ ակնհայտ վիրավորական արտահայտություն է արել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հասցեին: “”Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը 2012-ի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է՝ հարկավոր է վարկային տոկոսադրույքները կտրուկ նվազեցնել, որպեսզի փոքր և միջին ձեռնարկատերերը կապվեն հողին ու ջրին և չլքեն երկիրը, քանի որ արտագաղթի ծավալները 10 հազարների են հասնում, իսկ որոշ մեծ մարդիկ ահազանգում են՝ երկրում 1 միլիոն 800 հազար մարդ էլ չի մնացել, հանրապետական Գագիկ Մինասյանը հարցրել է, թե ովքեր են այդ մարդիկ:  Ենոքյանը նշել է Շառլ Ազնավուրի անունը, ինչին Մինասյանը արձագանքել է. “”Երևի ինքը շատ մեծ ա, երևի արդեն լավ չի տեսնում“”:  “”Այդ մեծ մարդուն, ի դեպ, նույն Մինասյանի առաջնորդը նշանակել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան“”,- հավելում է թերթը:




Լրահոս