«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 58 միլիոն 585 հազար դրամի չափով գումար է նախատեսվում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին աշխատավարձ տալու համար։ Խոսքը 5 անդամների՝ 2023 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերի մասին է: Նկատենք, որ 2022 թվականի ընթացքում հանձնաժողովի ողջ գործունեությունը սահմանափակվեց միայն քննարկումներ ու հանդիպումներ իրականացնելու ձեւաչափերով, այսինքն՝ հանգիստ ռեժիմով սահմանադրական բարեփոխումներով զբաղվող խումբը լուրջ աշխատավարձ է ստանում՝ ամսական գրեթե 400.000 դրամ։
Տեղեկացնենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացվի մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը։ Եթե 2022թ. մարտ-դեկտեմբեր ամիսների համար հատկացվել էր 31 միլիոն 480 հազար դրամ գումար, ապա այս տարվա՝ 2023թ. մարտ-դեկտեմբեր ամիսների համար նախատեսվում է 58 միլիոն 585 հազար դրամ, այսինքն՝ հանձնաժողովի անդամների աշխատավարձն էլ է բարձրացել»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: