«Ամերիկայի ձայն»-ը երեկ հոդված էր հրապարակել, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են մի փաստաթղթի շուրջ, որը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը:
Ըստ այդ հոդվածի՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավուքներին ու անվտանգությանը:
ArmLur.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշում է՝ այս պահին բանակցային սեղանին մի լուծում է, որը ենթադրում է Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում.
«Բանակցային գործընթացը ինքնորոշման իրավունքի մակարդակից իջեցվել է էթնիկ փոքրամասնությունների իրավունքների եւ անվտանգության ապահովման մակարդակի»,-արձանագրում է պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան