«50» և «100» ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ. ինչ են բացահայտել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Բրուտյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, քննությամբ չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ձեռք է բերել թվով 20 հատ «50 ԱՄՆ դոլար» և «100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել և կնոջ՝ Ջուլիետա Բատիկյանի հետ խմբի կազմում պահել է իր և վերջինիս կողմից վարձակալած Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 79/3 հասցեում տեղակայված բնակարանում:

Այնուհետև, հիշյալ կեղծ արտարժույթներն իրացման նպատակով պահելու և դրանց իրացման միջոցով գույքային օգուտ ստանալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել Ալլա Զուրաբյանի հետ, որի շրջանակներու 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Գոռ Հովհաննիսյանը «100», ապա 2022 թվականի դեկտեմբերի 2-ին երկու հատ «50 ԱՄՆ» դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներն իրացրել է խմբի անդամ հանդիսացող Ալլա Զուրաբյանին՝ այն այլ անձի իրացնելու և գույքային օգուտ ստանալու նպատակով, ով էլ իր հերթին նշված կեղծ արտարժույթ հանդիսացող «100 ԱՄՆ» դոլար անվանական արժեքով թղթադրամը փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողվելուց հետո, այն և երկու հատ «50 ԱՄՆ» անվանական արժեքով կեղծ թղթադրամներն իրացրել է իր մտերիմ Սարգիս Արմենի Բրուտյանին։

Նշվածից հետո, Գոռ Հովհաննիսյանի կողմից ձեռք բերված կեղծ արժույթ հանդիսացող «50 ԱՄՆ» անվանական արժեքով թղթադրամներից մեկը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 79/3 հասցեի ննջասենյակի աջ պատի վերջնամասում դրված անկյունային պահարանի վրա դրված պոլիէթիլենային տոպրակից, իսկ Ալլա Զուրաբյանի կողմից Սարգիս Բրուտյանին իրացված երկու հատ կեղծ արտարժույթ հանդիսացող «50 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով և մեկ հատ «100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամները 2023 թվականի փետրվարի 25-ին առգրավվել են Սարգիս Բրուտյանից։

Ք. Մ.




Լրահոս