ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունները հանուն իրենց կաշվի փրկության պատրաստ են հազարների գլխի վրայով թռնել. Խաչիկ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Ադրբեջանի դրած նախապայմաններով հայ-ադրբեջանական բանակցությունները կարգավորվեն, դա կլինի Հայաստանի մահվան դատավճիռը: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը.

«Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնել է իր նկրտումների մասին, դրանց թվում էին՝ և՛ անկլավների վերադարձը, և՛ ադրբեջանցիների անվտանգ վերադարձը Հայաստանի տարածք, կան էլի նախապայմաններ, որոնց մասին մենք չգիտենք, բայց այս պայմաններով Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորելը Հայաստանի գոյությունը խիստ կասկածի տակ կդնի»,-ասաց Գալստյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս