Մեր իշխանությունները, ձգտելով խաղաղության, մոռանում են երկրի անվտանգությունն ապահովելու մասին: Մենք չունենք կահավորված դիրքեր, դրա համար էլ մեր զինվորները վիրավորումներ են ստանում: Անդրադառնալով Սոթքի ուղղությամբ թշնամու այսօրվա կրակոցներին՝ ասում է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Մեր իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ հանձնելու են անգամ այն գյուղերը, որոնք Հայաստանին են պատկանում, խաղաղության անվան տակ ամեն ինչ զիջում են, բայց մինչեւ ուր են զիջելու՝ չգիտեմ»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան