Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է անկարգություններից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։ Ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է մայիսի 14-ին։
Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։
Նախկինում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն արդեն երկու անգամ՝ 2020-ին և 2021-ին հետաձգվել էր Ստամբուլից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը նախատեսված է հունիսի 10-ին։