Վաղը բանակցություններ կլինեն. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Բրյուսելում նախատեսված են բանակցություններ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Նրանց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Դրանից հետո Հայաստանը մշտապես պնդել է քառակողմ հանդիպման մասին, որին ներկա կլինի նաև Ֆրանսիայի նախագահը, սակայն ի վերջո որոշումը հանգել է եռակողմ ֆորմատի վրա։

Օրեր առաջ Բաքուն հայտարարել էր, թե այդ հանդիպմանն Ալիևը կարող է և չմասնակցել, սակայն դա էլ չեղավ և
Բրյուսելը կրկին նշեց, որ Բաքուն տվել է իր համաձայնությունը։

Իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը երեկ լրագրողներին ասել է, թե պաշտոնական Երևանի համար կարևոր է գործընթացն առաջ տանելու հարցը, ոչ թե ձևաչափը:

Եվ ահա, բանակցություններին ընդառաջ արդեն երկու օր է՝ լարված է Սոթքի հատվածը, հայկական կողմն ունի 1 զոհ և չորս վիրավոր։

Ն.Հ.




Լրահոս