Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Էդուարդ Աղաջանյանի կողից արված հայտարարության մասին։
Մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդեր անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում: Ի պատասխան Վահե Ղազարյանը նշել էր, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում և ուղղակի պարտավոր են արձագանքել այդ օպերատիվ տեղեկություններին․ «Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին: Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարևորը մենք ունենք արդյունք, այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է»,-ասել էր նա։ Արդյունքում Արփինե Սարգսյանից հետաքրքրվել ենք՝ երբ է նա խնջույքի մասնակցել եւ ինչ թմրանյութ է օգտագործել։
Քնար Մանուկյան