Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով ձերբակալված զինվորի մայը հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, պաշտոնապես հայտարարեց հացադուլի վերաբերյալ: Այս մասին այսօր ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ զոհվածի մայրը հացադուլի մեջ, փաստացի, գտնվում է դեռեւս երեկ՝ 15:00-ից:

«Նա նշել է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ եւ իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների»,- նշեց Հովհաննիսյանը:

Փաստաբանն ասաց, որ այս պահին պատրաստվում են վիճարկել ձերբակալման իրավաչափությունը. «Քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ձերբակալման որոշման հիմքերը ոչ իրավաչափ են եւ ծիծաղելի. «Ձերբակալման հիմքը՝ փախուստն է, եւ երկրորդ ծիծաղելի հիմքն այն է, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առեվանգել Աշոտ Փաշինյանին»:




Լրահոս