Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում։
Հիշեցնենք, որ զոհվածների ծնողները գիշերը փակել էին Արշակունյաց պողոտան: Նրանք պահանջում էին ազատ արձակել նախօրեին ձերբակալված պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին:
Նշենք, որ դատարանի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էն կենտրոնացված, մեշ թվով քաղաքացիներ կային:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները և հանրության մեջ վստահություն վայելող մի շարք այլ անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Գայանե Մարտիրոսյանի ազատության համար: Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։