ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում վարորդներին հունիսի 1-ից. նոր փոփոխություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ից պարեկային ծառայողների կողմից 25 հազար դրամի չափով տուգանվելու են այն ավտոմեքենաների վարորդները, որոնք խախտել են ապակիների լուսաթափանցելիության չափը: Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Այս օրերին պարեկային ծառայողներն իրազեկման աշխատանքներ են իրականացնում և հատուկ վայրերում ստուգում ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը:

ArmLur.am-ը ևս հետևում էր պարեկների աշխատանքին: Կար անգամ վարորդ, ով փորձում էր տեղում տարբերակներ փորձելով, հասկանալ, թե որն է համապատասխանը:

Հավելենք, որ թույլատրելի չափը խախտելու համար նախատեսված տուգանքը կազմելու է 25 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս