Այսօր Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այսօր խորհրդարանում դատավորներ են ընտրելու, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորների եւ ՀԾԿՀ անդամի ընտրությունները: Օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Համլետի Դանիելյանի, Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Կարեն Համլետի Աղաջանյանի, Լիզա Ռաֆիկի Գրիգորյանի եւ Կարեն Հովհաննեսի Թումանյանի թեկնածությունները: Լիզա Գրիգորյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է, նա էլ համարվում է ՔՊ սրտի թեկնածուն:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Վահագն Սամվելի Թորոսյանի, Լիլիթ Ռաֆիկի Խաչատրյանի եւ Անի Ռաֆիկի Մխիթարյանի թեկնածությունները: Այստեղ իշխանությունների սրտի թեկնածուն Անի Մխիթարյանն է:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Անահիտ Ալվարոյի Թումանյանի, Գայանե Հայկազի Մազմանյանի եւ Սերգեյ Գուրգենի Մեղրյանի թեկնածությունները: Այստեղ ՔՊ-ի սրտի թեկնածուն Սերգեյ Մեղրյանն է, որը նախկինում գլխավոր հարկադիր կատարողն էր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սերգեյ Մեղրյանն իր պաշտոնից հեռանալուց հետո դատավոր է դառնալու:
Արդեն այսօր՝ օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները կգան խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին:
Ն.Հ.