Չինաստանում COVID-19-ով վարակվածների թիվը երկրորդ ալիքի գագաթնակետին, որը սպասվում է հունիսի վերջին, կարող է հասնել շաբաթական 65 միլիոնի, ասել է Չինաստանի գլխավոր համաճարակաբան Չժոնգ Նանշանը, որը մեջբերում է Pengpai-ի չինական հրատարակությունը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանը սկսեց մեղմացնել իր հակակովիդային քաղաքականությունը, որը գրեթե երեք տարի մնում էր աշխարհում ամենախիստը՝ բացասաբար ազդելով տնտեսության, համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների, զբոսաշրջության և միջպետական փոխանակումների վրա։