1993թ հունիսի 14֊ի պայմանագիրը ՀՀ անունից ստորագրել է Լևոն Տեր֊Պետրոսյանը և այն ուժի մեջ է
(կից ներկայացվում են բնագիր, տպագիր և վիդեո տարբերակները);
ՀՀ և ԼՂՀ միջև գոյություն ունեն ոչ միայն հարյուրավոր միջպետական պայմանագրեր, այլ կոնկրետ ստանձնած ռազմաքաղաքական երաշխիքներ։ Եվ եթե անգամ քաղաքացի Լևոն Տեր֊Պետրոսյանը այլ պատկերացում ուներ կոնֆլիկտի լուծման մասին, նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը ՀՀ անունից հստակ ստանձնում է սույն փաստաթղթով ամրագրած պարտավորությունը։
Հ.Գ. ՀՀ ստանձնած միջպետական պայմանագրերի անտեսումը համարվում է իշխանության յուրացում, ինչը խորհուրդ չի տրվում։
Տիգրան Մուրադյան (տնտեսագետ)