Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքը մասնակցելու է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկած Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերին։
«Պատրիարք հայրը հետ կվերադառնա հունիսի 13-ին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։