ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ Արտավազդ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:
Նա, հանդիսանալով Արտաշատ համայնքի ավագանու Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավարը և նպատակ ունենալով 2022 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետությունում Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպված հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մասնակից դարձնել մի շարք քաղաքացիների, Գառնիկ Մանուկյանի հետ գումարներ են տրամադրել տարբեր անձանց, ինչի արդյունքում խախտվել է քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը։
Այս քրեական գործը մտավ դատարան։
Քնար Մանուկյան