Թրամփը հաջորդ երեքշաբթի կկանգնի դաշնային դատարանի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 13-ին կկանգնի Մայամիի դաշնային դատարանի առաջ: Նրան մեղադրում են ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկությունները կանխամտածված կերպով պահելու համար: Այս մասին տեղեկանում է BBC-ից:

Թրամփին նաև մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու համար:

Եթե ԱՄՆ նախկին նախագահին մեղավոր ճանաչեն, ապա նա կարող է ազատազրկվել: Այնուամենայնիվ, Թրամփը կարող է շարունակել իր նախընտրական քարոզարշավը, եթե նույնիսկ նրա դեմ դաշնային դատարանում մեղադրանքներ ներկայացվեն:




Լրահոս