Ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար, հայտնել են Քեմբրիջի եւ Սիդնեյի համալսարանների գիտնականները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալկոհոլն օգնում է արգելափակել քիմիական նյութերը, որոնք առաջացնում են բորբոքում եւ այտուցներ:
Աշխատանքի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի 3101 բնակչի արյան մեջ C- ռեակտիվ սպիտակուցի մակարդակը։ Այս նյութի բարձր մակարդակը վկայում է արյան անոթներում, օրգաններում բորբոքման, ինչպես նաեւ քաղցկեղի, սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի եւ հոգեկան խանգարումների զարգացման ռիսկի մասին։
Գիտնականները հայտնել են, որ այս սպիտակուցն ամենաքիչը հայտնաբերվել է նրանց մոտ, ովքեր պարբերաբար ալկոհոլային խմիչքներ են օգտագործել: Բժիշկ Ռեյչել Վիսոնթայի խոսքով, քիչ խմելը «կարող է օգտակար լինել, երբ խոսքը վերաբերում է բորբոքմանը»:
Նման բուժիչ ազդեցության հասնելու համար խորհուրդ է տրվում շաբաթական խմել այնքան սպիրտ, որը համարժեք է ոչ ավելի քան գարեջրի 0,5 լիտր ծավալով վեց բաժակին կամ գինու միջին բաժակներին։