917 մլն 255 հազար դրամ արժողությամբ թանկարժեք գույք, 4 մեքենա. ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Գուրգեն Արսենյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով Արցախում բնակվող հայերին համեմատում է Թուրքիայում բնակվող հայերի հետ, իրեն թույլ է տալիս ճոխություններ, որոնք ավելի են իր տարեկան եկամուտներից:

ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 17 անշարժ գույք, որից երկուսը բնակարան է, մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Երևանում: Մյուս անշարժ գույքերը կա՛մ հասարակական նշանակություն ունեցող շինություն են, կա՛մ հողամաս, սակայն Արսենյանն ունի հայտարարագրված գույք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունն է, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում:

Արսենյանը հայտարարագրել է 4 մեքենա. BENTLEY 2019 թվականի արտադրության, MERCEDES-BENZ 2015 թվականի արտադրության, NISSAN 2018 թվականի արտադրության, RANGE ROVER 2014 թվականի արտադրության:

Գուրգեն Արսենյանն այն պատգամավորներից է, ում եկամտի մեծ մասը կազմվում է բաժնեմասային եկամտից: Ըստ հայտարարագրի, Արսենյանն ունի 769 մլն 456 հազար դրամ արժողությամբ արժեթուղթ:

Տվյալ տարվա սկզբում պատգամավորը հայտարրագրել է առկա՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թակարժեք 16 գույք, որոնց ընդհանուր արժողությունը կազմում է 917 մլն 255 հազար դրամ և 426 հազար 500 դոլար:

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում են 800 հազար 193 դոլար, 32 հազար 571 դրամ և 40 եվրո, իսկ կանխիկ դրամական միջոցները ՝ 628 հազար դոլար, 5 մլն 500 հազար, 16 հազար 500 եվրո:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրել է 19 մլն 778 հազար հաշվետու տարվա եկամուտ, որից 8 մլն 248 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից:

 




Լրահոս