ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոսեր, քանդված ճանապարհ ու չկատարված վերանորոգման աշխատանքներ. ինչ վիճակում է Սևանի փողոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար վարորդներից ահազանգեր է ստանում, որ Երևանի տարբեր փողոցներում անմխիթար վիճակ է տիրում, փողոցները քանդված են, և փոսերի պատճառով ստիպված են պարբերաբար ավտոմեքենաները վերանորոգել:

Օրեր առաջ ArmLur.am-ը անդրադարել էր այս թեմային բայց այս անգամ եղել է Երևանի Սևանի փողոցում և նկարահանել տեղի անբարեկարգ իրավիճակը:
Այս փողոցում ճանապարհը քանդվել է վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով, սակայն տևական շամանակ է՝ այդպես քանդված է մնացել և չի վերանորոգվել՝ դժվարություն առաջացնելով վարորդների համար:

Փողոցը ողջ երկարությամբ քանդված է, սակայն շինարարական աշխատանքներ չեն տարվում:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով ասաց որ աշխտանքները սկսվել են երեկ երեկոյան և կատարվելու են միայն գիշերային ժամերի։

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս